Լոգոն՝ ձեր բրենդի դեմքն է!
Բայց այն հիշվող է, թե աննկատ?
Երբ մարդիկ փնտրում են տուրիստական ընկերություններ, նրանք առաջին հերթին ուշադրություն են դարձնում ձեր լոգոյին։
Սա այն առաջին բանն է, որ պատմում է ձեր բրենդի մասին։ Եթե լոգոն ձանձրալի է, անփույթ կամ ոչ պրոֆեսիոնալ, ապա վստահեք՝ հաճախորդները կշրջանցեն այն։
Որ լոգոն չի աշխատում:
- Անհասկանալի պատկերներ, որոնք ոչ մի կապ չունեն տուրիզմի հետ։
- Խճճված, շատ տարրերով ծանրաբեռնված դիզայն, որը անհնար է հիշել։
- Սովորական ու ծեծված սիմվոլներ՝ ինքնաթիռ, գլոբուս, արև… էլի՞ նույնը։
- Չափազանց վառ կամ անհամապատասխան գույներ, որոնք շփոթեցնում են։
- Տառատեսակներ, որոնք դժվար են կարդացվում և տպավորություն չեն թողնում։
Ի՞նչ պետք է ունենա կատարյալ լոգոն:
- Պարզություն՝ երբ ամեն մի գիծ ու գույն իր տեղում է։
- Ունիկալություն՝ ոչ թե կրկնվող պատկերներ, այլ ձեր բրենդի հոգին արտացոլող տարրեր։
- Գույների ներդաշնակություն՝ որոնք կապվում են ձեր ծառայության հետ և վստահություն ներշնչում։
- Կարդացվող տառատեսակ՝ որը հարմար է ինչպես փոքրիկ պատկերների, այնպես էլ մեծ ձևաչափերի համար։
- Էմոցիա՝ լոգոն պետք է ոչ միայն գեղեցիկ լինի, այլև զգացմունք առաջացնի։
Լոգոն ավելին է, քան պարզապես նշան։ Դա ձեր բրենդի պատմությունն է, ձեր արժեքների արտացոլումը։ Եթե այն մոռացվող է, ժամանակն է վերափոխել այն։
Իսկ ձեր կարծիքով մեր համակարգում գրանցված որ կազմակերպության լոգոն է ավելի մոտ այս չափանիշներին?
