Ճիշտ ձևավորված Facebook էջը կարող է հստակ ներկայացնել ձեր բրենդի արժեքները և համոզել այցելուներին, որ հենց ձեր ծառայություններից օգտվեն։ 🤝
1. Առաջին տպավորությունն ամենակարևորն է 💡
Էջի անունը պետք է լինի պարզ, հստակ և պրոֆեսիոնալ։
Օրինակ՝ Discover Armenia կամ Yerevan Tours։
📌 Համոզվեք, որ անունը համապատասխանում է ձեր բրենդին և հեշտ հիշվող է:
✅ Օգտատերերը առաջին հերթին տեսնում են ձեր էջի անունը: Այն պետք է վստահություն ներշնչի և թողնի պրոֆեսիոնալ տպավորություն։
2. Վիզուալները՝ ձեր հաջողության բանալին 🎨
🔸 Պրոֆիլի նկար (Profile Picture): Ընտրեք ձեր լոգոն՝ որպես ճանաչելիության հիմնական տարր։
Կան բազմաթիվ կայքեր, որոնց միջոցով կարելի է ստեղծել պրոֆեսիոնալ լոգո:
🔸 Շապիկ (Cover Photo): Սա ձեր էջի գլխավոր նկարն է։
Օգտագործեք գրավիչ պատկերներ՝ շեշտելով ձեր բիզնեսի առանձնահատկությունները։
Օրինակ՝ Հայաստանի լեռնային տեսարաններ, արևադարձային կղզիներ կամ երջանիկ զբոսաշրջիկների կադրեր։
Խորհուրդ: Եթե շապիկի վրա պլանավորում եք տեղադրել տեքստ, այն պետք է տեղադրել կենտրոնում, քանի որ բջջային տարբերակում նկարի կողային մասերը չեն երևում։
📏 Շապիկի չափսեր՝ 820×360px (բջջայինի համար՝ կենտրոնական մասը՝ 640×360px)։
3. Լրացրեք "About" բաժինը 📝
Այս բաժինը հաճախ անտեսվում է, բայց իրականում այն ձեր այցելուներին տեղեկացնելու հիանալի միջոց է։
Ինչ պետք է ներառել՝
- ✏️ Կարճ նկարագիր: Օրինակ՝ «Մենք առաջարկում ենք անմոռանալի տուրեր Հայաստանի տեսարժան վայրերով՝ հարմարավետ փոխադրամիջոցներով և պրոֆեսիոնալ էքսկուրսավարներով»:
- 📞 Կոնտակտային տվյալներ: Հասցե, հեռախոսահամար, էլ. փոստ, կայք, WhatsApp, Instagram:
- 🕒 Աշխատանքային ժամեր: Միշտ տրամադրեք հստակ ժամանակացույց։
4. Օգտագործեք "Call-to-Action" կոճակը 🔘
Facebook-ը հնարավորություն է տալիս ձեր էջին ավելացնել գործողության կոճակ (CTA), ինչպիսին են՝
- 📅 “Book Now” (Ամրագրել հիմա)
- 📞 “Call Now” (Զանգահարել հիմա)
- ✉️ “Send Message” (Ուղարկել հաղորդագրություն):
👉 CTA կոճակները հեշտացնում են հաճախորդի հետ կապը և մեծացնում գործողության հավանականությունը։








